Թուրքիան հրաժարվում է մասնակցել Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք համագումարին

Թուրքիան հրաժարվում է մասնակցել Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք համագումարին

Պաշտոնական Անկարան հրաժարվում է մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության առաջիկա համագումարին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Սոչի քաղաքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրենք նախկինում էլ հայտնել էին, որ Թուրքիան չի մասնակցի այն միջոցառմանը, որին մասնակցում է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական YPG-ն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ, Ռուսաստանն ու Իրանը, որպես խաղաղ կարգավորման երաշխավորներ, պետք է կատարեն իրենց ստանձնած պարտականությունները և «կանգնեցնեն Ասադի ռեժիմին», որն ըստ թուրքական կողմի՝ խախտում է անվտանգության ռեժիմը Սիրիայի Իդլիբի շրջանում, որտեղ ստեղծվել է «անվտանգության գոտի»:

«Սիրիայի կառավարական ուժերն առաջ են շարժվում Իդլիբում: Ռուսաստանն ու Իրանը պարտավոր են կանգնեցնել այդ առաջընթացը: Մենք երեկ կանչել ենք Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներին և այս ամենի վերաբերյալ համապատասխան հայտարարություն արել»,-նշել է Չավուշօղլուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում