Թուրքիայի իշխանությունները շարունակում են գյուլենականության մեղադրանքով զինվորականների ձերբակալությունները

Թուրքիայի իշխանությունները շարունակում են գյուլենականության մեղադրանքով զինվորականների ձերբակալությունները

Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականության մեղադրանքով ձերբակալել է 22 գործող զինվորականի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ձերբակալված 22 զինվորականները հիմնականում սպայական և ենթասպայական կազմերի ներկայացուցիչներ են: Ոստիկանությունը հետախուզական գործողություններ է իրականացնում ևս 3 զինվորականի հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրում գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում միայն 2017 թվականին կալանավորվել է 48 հազար 305 մարդ:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է իր մասնակցությունը ռազմական հեղաշրջման փորձին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իր իշխանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում