Ստամբուլում հույն և ասորի համայնքների հոգևոր առաջնորդներն այցելել են Պոլսի Հայոց պատրիարքարան

Ստամբուլում հույն և ասորի համայնքների հոգևոր առաջնորդներն այցելել են Պոլսի Հայոց պատրիարքարան

Ստամբուլում Թուրքիայի հունական համայնքի հոգևոր առաջնորդ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, ասորական ուղղափառ եկեղեցու փոխպատրիարք Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը հունվարի 8-ին այցելել են Պոլսի Հայոց պատրիարքարան:

Այս մասին նշվում է Պոլսի Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջում:

Առաքելության նպատակն եղել է հատուկ տոնական այցով շնորհավորել Թուրքիայի հայ համայնքի սուրբծննդյան տոները:

Հոգևոր հյուրերին ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Հանդիպմանը հոգևոր հայրերն անդրադարձել են Թուրքիայի փոքրամասնությունների ներկայիս վիճակին, քննարկել մի շարք խնդիրներ, հայկական, հունական և ասորական համայնքների միջև փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել են այս եկեղեցիների այլ բարձրաստիճան հոգևորականներ ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում