AM | RU
USD
EUR
RUB

Քիչ կերեք, մինչև տեսնենք ինչ է լինում

 
 

Այնպիսի տպավորություն է, որ գնաճի հետ կապված ցանկացած հարց իշխող կուսակցության մոտ առաջացնում է անհավասարակշիռ վիճակ, ինչն էլ հանգեցնում է ոչ ադեկվատ պատասխանների: Դեռ չէինք հասցրել մարսել Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի թանկացումների հետ կապված դարակազմիկ մտքերը, երբ հերթական խորհուրդով բոլորիս անակնկալի բերեց ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը:

Պարոն Մելիքյանը թանկացումների հետ կապված լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մարդկանց խորհուրդ է տվել զսպել ցանկությունները և իրենց առջև չդնել նպատակներ, որոնք մեծ ծախսեր են պահանջում:

Բնականաբար եթե մարդիկ բողոքեն, որ թանկացել են Սեյշելյան կղզիներում հանգստանալու ուղեգրերը և իշխանություններից պահանջեն գնանկում, ապա Գագիկ Մելիքյանի խորհուրդը տվյալ պահին ընդունելի կլինի ու հասկանալի:

Եվ իրոք, զսպեք ձեր ցանկությունները, մի մեկնեք Սեյշելյան կղզիներ, մինչև տեսնենք ինչ ենք անում: Բայց երբ մարդիկ բողոքում են, որ թանկանում է սննդամթերքը, վառելիքը...ապա այս դեպքում այդ խորհուրդը նմանվում է պարզապես քիչ կերեք ու քայլեք ոտքով հորդորին:

Պարոն Մելիքյանի հաջորդ խորհուրդը սոցիալապես խոցելի խավերի հացի խնդրի հետ կապված այն էր, որ պետք է ավելի շատ աշխատեն ու միայն շատ աշխատելով է հնարավոր հասնել նպատակների իրականացմանը: Այս դեպքում նույնպես տեղին է մեջբերել Սեյշելյան կղզիները: Եթե որևէ մեկը 100 000 դրամով պահում է իր ընտանիքը, սակայն մեծ ցանկություն ունի հանգստանալու այդ կղզիներում, ապա Գագիկ Մելիքյանն իրավացի է:

Ամեն մարդ իր ոտքը պետք է մեկնի իր վերմակի չափով ու պետության վրա մուննաթ չգա: Շատ ես ուզում մեկնել, խնդրեմ, բարի ճանապարհ: Վարկ վերցրու, պարտք արա, գտիր այլ աշխատանք, աշխատիր 3 հերթափոխով, հաց մի կեր, մի խմի ու քեզ բարի հանգիստ:

Սակայն, երբ մարդը աշխատում է օրական 18 ժամ, ստանում 100 000 դրամ ու այդ մարդու միակ նպատակն է, որպեսզի իր երեխաները պարզապես հաց ունենան (իշխող կուսակցությունից արդեն իմացել ենք, որ կարագն ու միսը պարտադիր չեն) ու այդ մարդուն խորհուրդ տալ ավելի շատ աշխատել, դա արդեն նմանվում է Տերն ու Ծառային:

Դա նույնն է, որ մեկը ուզենա տուն գնա, որովհետև արդեն մթնել է, Գագիկ Մելիքյանն էլ ասի, Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի...

Գագիկ Մելիքյանը միշտ զուսպ ու հավասարակշռված մարդու տպավորություն է թողել և գուցե նա այս խորհուրդները տվել է անկեղծ մտահոգությամբ, ինչպես ինքն է փորձում հավատացնել իր խոսքում: Սակայն քաղաքականությունը ոչ միայն գործի, այլև խոսելու արվեստ է: Իզուր չէ, որ ժամանակին հռետորությունը քաղաքական գործունեության կարևորագույն էլեմենտներից մեկն էր:

Իհարկե փոխվել են ժամանակները, փոխվել են նաև մոտեցումները, սակայն մի բան մնացել է անփոփոխ: Եթե խոսքը արծաթ է, ապա լռությունը՝ ոսկի, այնպես որ, եթե մարդը պետք է ինձ խորհուրդ տա, որպեսզի ես զսպեմ իմ ցանկությունները, այլ խոսքով քիչ ուտեմ, ապա այդ դեպքում լռությունն ավելի գերադասելի է:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել... Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար Արմեն Աշոտյան.«Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով» Էդուարդ Շարմազանով.«Ինչպե՞ս կարել է տնտեսական հեղափոխության հասնել, երբ տնտեսությունը գնալով գահավիժում է» Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց ՀՀ ընտրություններում տեղ գտած ատելության հռետորաբանության վերաբերյալ Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը «168 Ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…» «Փաստ». Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ «Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել «Ժողովուրդ». Առողջապահության նախարարի՝ ԵՊԲՀ խորհրդի նախագահի թեկնածուն 7 կողմ ձայնով չի ընտրվել «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից «Իրատես». Փոփոխություններ տեղի կունենան ոստիկանությունում, ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում «Ժողովուրդ». Որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները «Հրապարակ». Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում «Ժամանակ». Ո՞վ կնշանակվի ՀՀ ոստիկանապետ «Հրապարակ». Վանեցյանի քենակալը նոր կառավարության անդամ չնշանակվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan