Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կենսունակություն ցուցաբերող ազատ մամուլին լռեցնելու քայլերը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կենսունակություն ցուցաբերող ազատ մամուլին լռեցնելու քայլերը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են որոշակի կենսունակություն ցուցաբերող անկախ ԶԼՄ-ներին տարբեր եղանակներով լռեցնելու հետևողական քաղաքականությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ն, հունվարի 9-ին Meydan TV-ի կայքը ենթարկվել է կիբերհարձակման:

Կայքի պաշտոնական տեսակետի համաձայն` այս հարձակումն Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարված հերթական ոտնձգությունն է իրենց ձայնը լռեցնելու նպատակով:

Հունվարի 9-ին կիբերհարձակման է ենթարկվել նաև Ադրբեջանի ընդդիմադիր ուժերից կազմված Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջեմիլ Հասանլիի ֆեյսբուքյան էջը:

Ադրբեջանում գործող ընդդմադիր լրատվամիջոցների կայքերն ու ըննդիմադիր գործիչների ինտերնետային էջերն անընդհատ տարբեր պատճառնորով արգելափակվում կամ պետական պատվերով ենթարկվում են կիբերհարձակումների, ինչի նպատակն է լռեցնել Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմի դեմ ուղղված քննադատությունները:

Հատկանշական է այն հանգամանքը, որ կայքերն հիմնականում արգելափակվում են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում