Նախագահը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ

Նախագահը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ու հանձնաժողովների ղեկավարներ:

Ընդգծելով, որ խորհրդակցությանը ներկա որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաև պատասխանատվություն են կրում տնտեսավարողների ազատ և արդար մրցակցության ապահովման համար` Հանրապետության Նախագահը նշել է, որ պատասխանատուներից ակնկալում է իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ`ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում