«Փաստ». Թոխմախի Մհերի որդին արտագաղթել է Ամերիկա

«Փաստ». Թոխմախի Մհերի որդին արտագաղթել է Ամերիկա

«Փաստ»-ում կարդում ենք. «Թոխմախի Մհերի տղան՝ Դավիթ Սեդրակյանը արտագաղթեց Ամերիկա: Մհեր Սեդրակյանն իր որդու համար ապագա չտեսավ Հայաստանում: Նշենք, որ Դավիթը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմի նախագահի տեղակալն էր:

Դրանից առաջ Էրեբունի համայնքի ղեկավարի տեղակալն էր: 2013–ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: Ավարտել է Երևանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ուսանել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում