Երևանում քաղաքացին մոլորվել էր և արգելափակվել թփուտների մեջ

Երևանում քաղաքացին մոլորվել էր և արգելափակվել թփուտների մեջ

Փրկարարական ծառայություն հունվարի 11-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Սարի թաղից դեպի հեռուստաշտարակ տանող հատվածում և արգելափակվել թփուտների մեջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական կայքից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հետադարձ կապով պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Նոր Նորքից դեպի Աբովյան պուրակ տանող անտառային հատվածում՝ կամրջի մոտակայքում:

Փրկարարները Նոր Նորք տանող ավտոճանապարհին՝ «Ran oil» բենզալցակայանի մոտակայքում, հայտնաբերել են վատառողջ՝ 1956 թ. ծնված Ա. Հ.-ին և դուրս բերել արգելափակումից:

Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Ա. Հ.-ին տեղափոխել է բնակության վայր և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում