AM | RU
USD
EUR
RUB

Նախորդ տարվա դեկտեմբերին գրանցվել է շաքարավազի, ձկնամթերքի գնանկում, մսամթերքի, մրգի ու բանջարեղենի գնաճ

 
 

Հայաստանում նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1.7-0.3 տոկոս գնանկում: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մասնագետների կատարած դիտարկումները հանրապետության 9 քաղաքներում: Համաձայն ուսումնասիրության` մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0.3 տոկոսով:

2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնանկում է արձանագրվել նաև ձկան և ծովամթերքի ապրանքախմբում` կազմելով 0.3 տոկոս: Մինչդեռ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ նախորդ տարեվերջին այս ապրանքախմբում արձանագրվել է 24.8 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2.1-0.2 տոկոսով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0.7 տոկոսով), 7-ում արձանագրվել է 0.1-1.6 տոկոս գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2017 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5 տոկոս, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4 տոկոս, յուղերի և ճարպերի՝ 0.2 տոկոս գնանկում:

Ինչ վերաբերում է գնաճ արձանագրած ապրանքախմբերին, հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի գներն աճել են 21.9-36.2 տոկոսով, մրգինը` 0.4-15.3 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում` 1.5-4.3 տոկոսով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ընդհանուր առմամբ` 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6 տոկոս գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի, համապատասխանաբար, 4.3 և 25.1 տոկոս գնաճը:

Լրահոս
Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել և չունենք Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Պատրաստ եմ ողջ ներուժս դնել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու գործում. Մանե Թանդիլյան Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ Ոստիկանները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակային համակարգի մասին օրենքը կլրամշակվի Զորամասների հրամանատարները դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման չի հանձնվի «Տաշիր-Կապիտալ»-ին Գրավոր զգուշացում ստացած ընդերքօգտագործող ընկերությունների թիվն ավելացավ ևս 5-ով Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը. Արա Բաբլոյանի ուղերձը Կառավարության նիստը՝ ուղիղ Թրամփն կարգադրել Է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան «Յանս» ռեստորանային համալիրից առգրավվել են ատրճանակներ ու ավելի քան 1 մլն դոլար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 21 Ընկածին հազար տեղից հարվածելը պատեհապաշտություն է Չեխովի անվան դպրոցը երկար տարիներ գործել է առանց կրթության ծրագրի լիցենզիայի Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար ԿԸՀ-ն պատգամավորի մանդատ է շնորհել Հրանտ Դավթյանին Ոստիկանները բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողերի» Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական նոր կործանիչներ ձեռք բերելու մասին լուրերին Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի կալանքը փոխելու միջնորդությունը Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը 14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Կան կասկածներ, որ Մանվել Գրիգորյանի բարեգործական հիմնադրամին փոխանցված քաղաքացիների գումարները նպատակային չեն օգտագործվել. ՀՔԾ Խուզարկություն Վստրեչի Ապերի տանը. նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Բոլորը հոշոտում են Մանվելին՝ բացասական, բայց մեծ ու հզոր կերպարին». Վովա Վարդանով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan