Էրդողանը նախագահական ընտրությունների հարցով ընդունել է ազգայնականների առաջնորդին

Էրդողանը նախագահական ընտրությունների հարցով ընդունել է ազգայնականների առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ 35 րոպե:

Թեպետ հանդիպման ավարտից հետո որևէ պարզաբանում չի արվել այն մասին, թե ինչ են քննարկել կողմերը, սակայն թուրքական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Բահչելին խոստացել է 2019 թվականի նախագահական ընտրություններում աջակցել գործող նախագահին:

Խոսելով ընտրություններին ընդառաջ կուսակցության ծրագրերի ու հնարավոր համագործակցությունների մասին՝ Բահչելին ասել է. «Ազգայնական շարժում» կուսակցությունը երկրի նախագահի թեկնածություն չի առաջադրելու: Կուսակցության նախագահը երկրի նախագահի թեկնածու չի լինելու: Աջակցելու ենք Էրդողանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում