ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Թուրքիայում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ֆիլիպ Կոսնետը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ժամանակ թուրքական կողմն իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) անդամներին:

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել Ռուսաստանի և Իրանի դեսպանները կապված այն հարցի հետ, թե Սիրիայի կառավարական ուժերը խախտել են Իդլիբում հրադադարի պահպանման ռեժիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում