Առանց թույլտվության հրավառության համար սահմանվում են տուգանքներ. Տարոն Մարգարյանը ներկայացրեց նախագիծը

Առանց թույլտվության հրավառության համար սահմանվում են տուգանքներ. Տարոն Մարգարյանը ներկայացրեց նախագիծը

Երևանում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնողները կենթարկվեն ֆինանսական տուգանքի: Կառավարությունը հավանություն տվեց համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթին, որով սահմանվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: «Առաջին անգամ խախտում թույլ տված ֆիզիկական և իրավաբանական անձը կտուգանվի մեկ միլիոն դրամով, երկրորդ անգամ երկու և այլն»,- ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ փաթեթի ընդունմամբ կսահմանվի հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար կսահմանվի լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:

Քաղաքապետն ընդգծեց, որ խնդրի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ և ահազանգեր են ստացվում քաղաքացիներից:

«Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլև առաջացնում են բազմաթիվ հրդեհներ և այլ արտակարգ իրավիճակներ: Կանոնակարգված չեն հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև թույլտվությունների համար տեղական տուրքերի չափերը: Քաղաքացիների կողմից ներկայացվում են բազմաթիվ դիմումներ կապված ուշ ժամերին հրավառություններ իրականացնելու մասին, ինչի արդյունքում խախտվում է բնակիչների հանգիստը»,- ասված է հիմնավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում