ԱՄՆ պետդեպն Ադրբեջանն ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների շարքում

ԱՄՆ պետդեպն Ադրբեջանն ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների շարքում

ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 10-ին ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Համակարգում ԱՄՆ պետդեպն Ադրբեջանին ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող և «ուժեղացված նախազգուշացումներով» երկրների շարքում, որոնցում խորհուրդ է տրվում տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին և խիստ զգուշավորություն պահպանել:

ԱՄՆ պետդեպի ներկայացրած համակարգում Հայաստանն ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները կարող են հանգիստ լինել՝ պահպանելով նախազգուշական տարրական միջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում