Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Թուրքիայում 2016 թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ն ձերբակալվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Daily Sabah-ը:

Ձերբակալված Վ.Կ.Ա-ն Թուրքիայի պետական աշխատող է եղել, ով պաշտոնական Անկարայի կողմից հեռացվել է աշխատանքից գյուլենականների հաղորդակցման միջոց համարվող «ByLock» բջջային հավելվածից օգտվելու պատճառով:

Թուրքական ոստիկանության փոխանցմամբ` «ByLock» հավելվածից օգտվել է նաև դեսպանին սպանած Մևլութ Ալթընթաշը, ով վնասազերծվել և սպանվել էր տեղում:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Մարդասպանը չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:

Թուրքական կողմը հայտարարել էր Ալթընթաշի՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու մասին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում