Հաստատվեցին ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Հաստատվեցին ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Գործադիրն ընդունեց «ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ գերակա խնդիրներն ու միջոցառումներն արտացոլում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով 2018 թ. նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված են արդյունքային ցուցանիշների ապահովմանը: Աշխատակազմի ղեկավարը միաժամանակ երեք օր խնդրեց, որպեսզի ՀՀ նախագահի աշխատակազմի ու նախարարությունների հետ վերջին հարցերը քննարկեն:

«Անհրաժեշտ է երեք օրվա ընթացքում ինտենսիվ աշխատել, որովհետև շատ հարցեր կան: Նաև, կարծում եմ, անհրաժեշտ է աշխատել Ֆինանսների նախարարության հետ և արդեն երեք օրվա ընթացքում ամփոփել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում