AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն հունվարի կեսերին

 
 

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել: «Հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին, սակայն հստակ օրվա և վայրի մասին տեղեկատվություն արտաքին գործերի նախարարությունը չի կարող տրամադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Քոչարյանը:

Հարցին` հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում, Քոչարյանը պատասխանեց. «Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում»:

Փոխնախարարը նաև շեշտեց, որ այս պահին շատ դժվար է խոսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին: «Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետև կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձևավորվի այդ մթնոլորտը», - նկատեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը: Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպումներն առաջին հերթին հենց այս խնդրի լուծմանն են ուղղված, որը նաև կնվազեցնի շփման գծում լարվածությունը: «Էլի կորուստներ ունենք, էլի կրակոցներ կան, բայց այնուամենայնիվ նմանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի իջնի այդ լարվածության մակարդակը», - ասաց նա:

Լրահոս
Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին. Bloomberg Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է Փաշինյանը վստահեցնում ՝ Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի ձեռքում է Յուրի Մելիք-Օհանջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Թուրքիան համալրում է Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամիավորումները Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել Լիբանանի նախագահն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն Փորձագետը Իրանում արտարժույթի տատանման պայմաններում դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի նվազում է նկատում Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման մասին Մամեդյարովի հայտարարությանը Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիային 3.5 մլրդ արժողությամբ Patriot համակարգերի մատակարարումը Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Էմիրին Իրանը հայտարարել է նավթի ու գազի 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին «Ժողովուրդ». Ծառերի նախատոնական սպանդ Վարդենիսում «Հրապարակ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կլինի 11 «Հրապարակ». ««Իմ քայլի» անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ «Ժամանակ». Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 19 Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18 Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan