Թուրքիայի բանտերում 6 տարեկանից ցածր 624 երեխա է գտնվում

Թուրքիայի բանտերում 6 տարեկանից ցածր 624 երեխա է գտնվում

Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակման համաձայն` երկրի բանտերում ներկայումս գտնվում է 6 տարեկանից ցածր 624 երեխա, որոնց ծնողները ազատազրկված են, և երեխաները, խնամակալ չունենալու պատճառով, նույնպես գտնվում են բանտերում:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Քրեակատարողական հիմնարկներում գտնվում են մինչև 1 տարեկան 111, 1-ից 2 տարեկան` 157 երեխա:

Իրենց ծնողների հետ բանտում գտնվող երեխաներից 115-ը գտնվում են բաց ռեժիմով, 509-ը` փակ ռեժիմով բանտերում:

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գամզե Աքուշի փոխանցմամբ` 2017-ի ապրիլի դրությամբ ծնողների հետ բանտում գտնվող երեխաների թիվը եղել է 560, իսկ մինչ այժմ 20 տոկոսով աճել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում