Աջ ղեկով մեքենաների ներմուծումը ապրիլի 1-ից կարգելվի

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը ապրիլի 1-ից կարգելվի

Կառավարության այս տարվա առաջին նիստի օրակարգում 2 տասնյակից ավելի հարցեր էին, որոնց թվում էր նաև աղմկահարույց՝ աջ ղեկով մեքենաների արգելքի հարցը: Գործադիրի որոշմամբ ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը, հաշվառումն ու շահագործումը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքով սահմանվում է, որ Հայաստանի ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում