«Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը որոշել է՝ նախքան հանգուցյալին թաղելը, պետք է վճարել նրա հարկերը
Նմանատիպ
«Ժամանակ»-ը գրել է. «Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհիվ, քաղաքապետարանի բյուջեն համալրելու և հարկահավաքության նոր մեթոդ է մտածել։
Երբ քաղաքում որևէ մարդ է մահանում, և հանգուցյալի հարազատները դիմում են քաղաքապետարանի համապատասխան բաժին գերեզմանատեղ ստանալու համար, նրանցից պահանջում են, որ վճարեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորություններ՝ հող հարկը և գույքահարկը։
«Բայց այդ մարդը մահացել է, ինչպես վճարի»,- հարազատների հարցին պատասխանում են. «Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը կվճարի, այն ժամանակ էլ կթաղվի»։ Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին էլ զբաղված է թաղման գործը կազմակերպելով, քանի որ նրան է պատկանում քաղաքային դիահերձարանը, թաղման բյուրոն իր բոլոր ծառայություններով՝ սկսած դագաղից մինչև սգո սրահ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում