AM | RU
USD
EUR
RUB

Ապրանքները տեղականով փոխարինելու գործում կարևոր է պետություն-մասնավոր համագործակցության խթանումը

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկրվող ապրանքներից կախվածությունը մեղմելու հարցում կարևորում է պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ նոր ծրագրերի իրագործումը: Ինչ վերաբերում է նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականին, որ սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար մշակվի և ներկայացվի տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ապա Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ դա առաջին հերթին պետք է վերաբերի կարևոր նշանակության ապրանքներին, մասնավորապես, կարագին ու մսամթերքին:

«Այդ ապրանքատեսակները հիմնականում դրսից են ներմուծվում: Նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտում պետք է էական տեղաշարժեր ընթանան, խոշոր ֆերմաներ ստեղծվեն պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այսօր կառավարությունը նաև հայեցակարգ է մշակում պետություն-մասնավոր հատված գործընկերության վերաբերյալ: Այդ հայեցակարգը պետք է ներառի գյուղատնտեսության ոլորտը, ինչը ենթադրում է անասնապահական ֆերմաների ստեղծում, որն էլ կբեր կաթի արտադրության ծավաների մեծացմանը, հետևաբար նաև իմ նշած ապրանքատեսակների արտադրության ծավալների աճին»,-«ասաց Վազգեն Սաֆարյանը:

Պտուղ-բանջարեղենի արտադրության և արդյունավետ իրացման համար ևս, ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ է միջնորդ կառույցների ձևավորում: «Պետք է նաև զարգացնել կոոպերատիվ շարժումը Հայաստանում, որ մարդիկ իրենց հողակտորներով միավորվեն և միասին տնտեսություն վարեն, պետական տնտեսություններ էլ պետք է լինեն, իմ կարծիքով: Պետք է դիտարկել, թե որ տարածաշրջանում տնտեսվարման ո՞ր ճյուղն է արդյունավետ, այն խթանել ու զարգացնել»,-հավելեց Վազգեն Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ` կառավարության կողմից համապատասխան որոշումների, էժան վարկային ռեսուրսների և հարկային մեղմ քաղաքականության դեպքում, հնարավոր կլինի հասնել իր ասած ծրագրերի իրագործմանն ու արդյունք ապահովել: «Բնականաբար, մարդիկ կսկսեն այդ ուղղությամբ աշխատել: Երբ պետությունը հարկային, մաքսային, վարկային քաղաքականություններով ուղղորդում է որևէ ուղղություն, ոլորտը սկսում է զարգանալ»,-ասաց մասնագետը: Մի ուրիշ խնդիր է, ըստ Սաֆարյանի, հողերի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև անմշակ հողատարածքների շահագործումը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ռիսկայնությանը` Վազգեն Սաֆարյանը նշեց, որ եթե այն չի կազմակերպվում բաց երկնքի տակ, ամենևին էլ ռիսկային չէ: Այս համատեքստում նա վկայակոչեց կառավարության կողմից ջերմոցային տնտեսությունների զարգացման և արտոնությունների ծրագիրը: «Ռիսկայնությունը պակասեցնելու համար պետք է ստեղծել ջերմոցային տնտեսություններ, որոնք քամուց, արևից, կարկուտից կարող են պաշտպանել բերքը»,-ասաց մեր զրուցակիցը:

Վազգեն Սաֆարյանը կարևորեց հանգամանքը, որ Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը մոտ երկու միլիարդ դոլար է, մինչդեռ 4 տարի առաջ այն 3 միլիարդ դոլար էր, այսինքն` 1/3-ի հարաբերակցությունը փոխվել է 1/2-ի: «Դա ինչ-որ չափով տեղական արտադրության ծավալների մեծացման մասին է խոսում: Վերոնշյալ քայլերը կատարելու դեպքում կկարողանանք հասնել նրան, որ մեր արտահանման ծավալները, ինչպես ՀՀ նախագահն է ասում, կդառնա ՀՆԱ-ի 40-45 տոկոսի չափով, այդ դեպքում, մենք արտահանված ապրանքներից հավելյալ տարադրամ կբերենք Հայաստան»,-ընդգծեց Վազգեն Սաֆարյանը:

Լրահոս
Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Տաջիկստանի հետ առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը Մուորինյոյի կասկածները Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հայաստանում մարզային տրանսպորտի միասնական երթուղային ցանց կձևավորվի. ԱԺ- ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը Թուրքիայի ԱԳ նախարարը Թիլերսոնի հետ կքննարկի Սիրիայի հյուսիսում պաշտպանական ուժեր ստեղծելու հարցը Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը Ստանիսլավ Տարասովն առաջիկայում արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրում չի կանխատեսում Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է առանց Մխիթարյան «Առավոտ». Չնայած սիգի վաճառքի արգելքին, այն շարունակվում է ազատ վաճառվել «Իրատես». Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացել է Արփինե Հովհաննիսյանի ջանքերով «Ժամանակ». Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի հավանական թեկնածուներից է «Հրապարակ». Երեխաները չեն հաճախի երաժշտական դպրոցներ՝ վարձավճարի թանկացման պատճառով «Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը բռնել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին «Ժողովուրդ». Կճոյանն՝ իր պարգևատրման մասին. «Նման բաները ինձ չեն բացատրում» «Փաստ». Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը սուտ են «Հրապարակ». Նախագահը լրագրողների հետ հանդիպմանը անեկդոտ է պատմել «Առավոտ». Միքայել Մելքումյան. «Եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ». «Հայկական Ժամանակ». Ճըվճվ Արոյի աները թոռների դեպքից հետո առողջական լուրջ խնդիրներ ունի «Հրապարակ». Որոշ տաքսիստներ «մինիմալները» թանկացրել են 100-200 դրամով «168 ժամ» . Դենիս Դվորնիկովը 2018թ. ՀՀ-ի համար մի­այն դրական զարգացումներ է սպասում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Սաուդյան Արաբիայում 21-րդ դարում առաջին անգամ անցկացվել է ֆիլմերի հանրային ցուցադրություն Դիմանկար Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ոչնչացնել նրա կողմից ստեղծվող ռազմական ուժերը Գնաճից կարելի էր խուսափել 6 քայլ՝ ՀՀ-ում թերսնուցման խնդիրները լուծելու համար Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում հրետակոծել է քրդերի դիրքերը Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք նախանձելի երկիր. ՀՀ վարչապետն այցելել է ՊԵԿ Սիրիրայի իշխանություններն այլևս չեն կարողանում հանդուրժել թուրքական ԶՈւ ներկայությունն իրենց երկրում Արևմուտքն ընդդեմ Վիգեն Սարգսյանի. Վիրահատություն պահանջող զինվորի գործն իրականում Գլխավոր դատախազը ՀՀ Նախագահին ներկայացրել է հանցավորության հակազդման և օրինականության ապահովման առաջնահերթությունները Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարին Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել Հովհաննես Չեքիջյանի տանից հափշտակված հուշամեդալներն ու սրբապատկերը հայտնաբերվել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Հասարակությունը ի դեմս «Ելք»-ի կտեսնի քաղաքականապես կենսունակ ու արդի ուժ Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan