AM | RU
USD
EUR
RUB

Կարո Փայլանը կանչվել է դատախազություն

 
 

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ներկայացել է Անկարայի դատախազություն՝ Եվրոպայում հայերի, ալևիների և քրդերի դեմ մահափորձերի շարքի նախապատրաստման մասին տեղեկության հիման վրա հարուցված գործի շրջանակում ցուցմունք տալու: Այս մասին գրում է Tert.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական demokrathaber.org կայքը, Փայլանին ուղեկցել են նրա փաստաբանները:

Հայազգի պատգամավորը շեշտել է, որ տարիներ առաջ գրեթե նույն կերպ թիրախավորվել ու սպանվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը:

«Այս երկրի պատմության մեջ կա Հրանտ Դինքի սպանության մասին մի իրականություն: Այդ շրջանում նա էլ մամուլի ու իշխանությունների կողմից թիրախ դարձավ: Նա իմ ընկերն էր, ես ցանկացա, որ լքի երկիրը, բայց նա մնաց ու սպանվեց: Այժմ էլ քաղաքական գործիչների ու մամուլի կողմից թիրախի տակ են առնվում մի շարք մտավորականներ, նրանց թվում՝ նաև Ջան Դյունդարը: Գերմանիայից տեղեկություններ ստացանք, որ նրանց դեմ մահափորձեր են նախապատրաստվում: Այս թեմայի վերաբերյալ որևէ իրեղեն ապացույց ու փաստաթուղթ չկա, կա բանավոր տեղեկատվություն միայն», - ասել է Փայլանը:

Կարո Փայլանն ավելի վաղ զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք նախապատրաստող ու Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:

Տեղեկատվությունը հաստատել էին եվրոպաբնակ ստամբուլահայ մի շարք մտավորականներ. մասնավորապես՝ թուրքական demokrathaber.org կայքի նախկին խմբագիր Հրանտ Գասպարյանը, որը վերջին ամիսներին մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, հայտնել էր, որ մահափորձերի շարքի մասին տեղեկություն ստանալուց հետո համալրել է գերմանական իշխանությունների կողմից հատուկ պաշտպանության տակ առնված անձանց շարքը:

Օրեր առաջ Բրյուսելում անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել հայկական «Սահակյան» միությունը, որի հիմնադիր կազմի մեջ կան ծնունդով Թուրքիայից հայեր:

Հայտնի էր դարձել նաև, որ առկա վտանգի պատճառով պոլսահայ գրող Հայկո Բաղդադը Բեռլինում ստիպված է եղել ելույթ ունենալ զրահապատ բաճկոնով: Բրյուսելյան դեպքից հետո նա սոցցանցերից մեկի իր էջում գրել էր. «Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ՝ լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»:

Օրերս էլ Գերմանիայում մահափորձի է ենթարկվել հայտնի քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին, ինչի համար նույնպես կասկածվում են թուրք ազգայնականները: Վերջինս ոստիկանությանը տված իր վկայության մեջ նույնպես հաստատել է, որ իր դեմ հարձակումը կարող է լինել թուրք ազգայնականների գործը:

 

Լրահոս
ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել Չարաշահումներ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննությունն իրականացնելու գործում. վերականգնվել է 6.7 ՀՀ դրամ Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանից պահանջել է շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին Պրոպան գազից թունավորված 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ «Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը «Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս Եվրոպայի խորհրդի ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ «Օդից փող» հաղորդաշարը հանվել է եթերից Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ ոստիկանին կրակել է Էդվարդ Գրիգորյանը, փաստաբանը, սակայն, հերքում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Դառնալ ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացած երկիր. Նախագահը «Քենդլ» հետազոտությունների ինստիտուտում էր Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ Գնդեվանքի տարածքում Գարեգին Բ Կաթողիկոսի տեղաշարժն արգելափակելու ահազանգի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում «Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն-ից հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ Խորենացի փողոցում ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին եւ կոտրել քիթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan