«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է փոխանակել Մխիթարյանին «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստի հետ. The Sun

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է փոխանակել Մխիթարյանին «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստի հետ. The Sun

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Իտալիա շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Անգլիական The Sun պարբերականը գրում է, որ «կարմիր սատանաները» ցանկություն ունեն գնել «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Ալեքս Սանդրոյին և պատրաստ են այդ գործարքում ներառել նաև Մխիթարյանին:

Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում