AM | RU
USD
EUR
RUB

Փայլանը ցուցմունք է տվել Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձի հայտարարությունների հետ կապված

 
 

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն Անկարայի արդարադատության պալատում ցուցմունք է տվել դատախազին այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի Եվրոպայում Թուրքիայից հաստատված անձանց, այդ թվում և ալևիների ու հայերի դեմ մահափորձեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Փայլանը 2017 թվականի դեկտեմբերի 20-ին մեջլիսում հայտարարել էր, որ արտերկրում բնակություն հաստատած մի շարք լրագրողներ և ակադեմիկոսներ, ում Թուրքիայի կառավարությունը, նախագահ Էրդողանը և ԶԼՄ-ները «հայրենիքի դավաճան» են որակել և թիրախավորել, Թուրքիայում կենտրոնացած մի կառույցի կողմից մահափորձերի են ենթարկվելու: Նա տեղեկացրել էր, որ գոյություն ունի թիրախավորված անձանց հստակ ցուցակ, որը նա ներկայացրել է Թուրքիայի իրավապահ մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանն ու համապատասխան նախարարություններին:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորի այս հայտարարությունից հետո Անկարայի հանրապետական դատախազությունը կանչել է նրան ցուցմունք տալու:

Հունվարի 11-ին Փայլանն իր փաստաբանի հետ գնացել է դատախազություն և ցուցմունք է տվել: «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա իմ ընկերն էր: Այն ժամանակաշրջանում թիրախավորվել էր: Ուզում էի, որ երկրից դուրս գնա, սակայն չգնաց և սպանվեց: Այժմ էլ մի շարք անձինք, այդ թվում և Ջան Դյունդարը (խմբ.- հայտնի ընդդիմադիր թուրք լրագրող) քաղաքական գործիչների և մեդիայի կողմից թիրախավորվել են: Տեղեկություններ ունենք, որ Գերմանիայում այդ անձանց դեմ մահափորձեր են կազմակերպվում: Այս հարցում հստակ տեղեկություններ ու փաստաթղթեր չկան: Հայտարարություն եմ արել բանավոր տեղեկատվության հիման վրա»,- իր ցուցմունքում ասել է Փայլանը:

Մեջլիսում Փայլանի հայտարարությունից հետո Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ տեղյակ են Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի և պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- ասվում էր իրավապահ մարմինների հայտարարության մեջ:

Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթն օրերս ևս մեկ անգամ ուշադրություն էր հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին տեղեկատվության վրա: «Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ: Լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»,- գրել էր Բաղդաթը:

Լրահոս
Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ Կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ ԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պետական իրավասու մարմինների լռությունը լրագրողներին ուղղված սպառնալիքների դեպքերին Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan