«Միանգամից հիասթափեցնեմ բոլորին. չեմ պատրաստվում հրաժարական տալ»

«Միանգամից հիասթափեցնեմ բոլորին. չեմ պատրաստվում հրաժարական տալ»

«Միանգամից հիասթափեցնեմ բոլորին. չեմ պատրաստվում հրաժարական տալ: Դա եղել է ընկերական զրույցի ժամանակ: Պատրաստվում եմ իմ ծրագրերը կատարել ու կատարում եմ շատ լավ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ-ի նախագահը նշեց, որ չի տեսնում այն մարդուն, որը կարող է իմ ստեղծածի վրա ավելի լավ աշխատել:

«Հիմա ես ունեմ հստակ ծրագրեր ու աշխատում եմ այդ ուղղությամբ:Ովքեր կասկածում են, որ իմ խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների վրա, կխնդրեի շատ ուշադիր ուսումնասիրել ինձ: Ես երբևէ իմ խոսքը չեմ դրժել: Նորից եմ կրկնում` փողոցային, ընկերական խոսակցությունները պետք չէ դարձնել մատի փաթաթան»,- հավելեց Ռուբեն Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում