Ադրբեջանում ուսուցչի վրա կրակել են դպրոցում «խաղաղության» կոչեր հնչեցնելու պատճառով

Ադրբեջանում ուսուցչի վրա կրակել են դպրոցում «խաղաղության» կոչեր հնչեցնելու պատճառով

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի թիվ 220 դպրոց մտնելով՝ մի խումբ երիտասարդներ կրակել են դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, ով հանդես է եկել Հայաստանի հետ «խաղաղություն» հաստատելու կոչերով:

Այս մասին հայտնում է eurasianet.org-ը:

Ռոշան Ազիզովը պնդում է, որ դպրոց ներխուժած երիտասարդները կրակելուց բացի նաև նվաստացրել են իրեն:

«Նրանք ինձ ստորացրեցին իմ աշակերտների առջև: Ինձ հայ լրտես անվանեցին: Նրանց կարծիքով, ես Ադրբեջան եմ եկել հայերի հրամանով Ադրբեջանը քանդելու համար: Ես այդ ամենով ցանկացել եմ ցույց տալ միայն, որ խաղաղությունը և կոնֆլիկտն առանց միմյանց սպանելու լուծելն էլ է հնարավոր»,- նշել է Ռոշան Ազիզովը:

Դեպքը տեղի է ունցել 2017թ. դեկտեմբերի 28-ին: Ռոշան Ազիզովի վրա կրակելու դեպքին արձագանքելով Բաքվի թիվ 220 դպրոցի տնօրինությունը նշել է, որ դա չի կատարվել ուսուցչի հայամետ հայտարարությունների համար, այլ արվել է դասավանդման դասական մեթոդներից շեղվելու պատճառով:

Միջադեպից հետո էլ Ռոշան Ազիզովը շարունակում է սոցցանցերում գրառումներ կատարել և «խաղաղության» կոչեր անել:

Ռոշան Ազիզովը նաև տեսանյութ է հրապարակել, որում նրա աշակերտները բեմադրում են հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտը:

Ռոշան Ազիզովի պնդումներն այն մասին, որ իր վրա կրակել են հայամետ հայտարարություններ անելու համար, իրականությանը չեն համապատասխանում: Նրա կողմից հրապարակված տեսանյութը այդքան էլ չի արտացոլում Ռոշան Ազիզովի հայտարարությունը, քանի որ տեսանյությում հնչում են նաև խիստ ագրեսիվ կոչեր, որոնք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում