Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքի շուրջ վերջին զարգացումների հարցը: Զրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ Իդլիբի հարցով Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել այդ երկրում Ռուսաստանի և Իրանի դեսպանները:

Իդլիբում հունվարի 8-ին հրթիռային հարձակում էր իրականացվել թուրքական զինված ուժերին պատկանող ավտոշարասյան վրա: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման հեղինակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում