AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը կարևորել է ԼՂ շփման գծում հետաքննության մեխանիզմի անհրաժեշտությունը

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 11-ի նիստում ելույթ ունեցավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մշտական խորհդում ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ` Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն:

Ներկայացնելով ԵԱՀԿ իտալական նախագահության առաջնայնությունները՝ գործող նախագահն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը և հաստատեց իտալական նախագահության պատրաստակամությունն աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն, և տարբերվում են նաև դրանց կարգավորման սկզբունքները և ձևաչափերը: Այս տեսակետից արժևորվեց իտալական նախագահության դիրքորոշումը՝ աջակցել հակամարտության կարգավորման առանձին ձևաչափերի գործունեությանը:

Դեսպան Կիրակոսյանը նշեց նաև, որ Հայաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Առանձնահատուկ շեշտադրվեց շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոցառումների, այդ թվում գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդման և հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծվեց դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտությունը՝ ի կատարումն ԵԱՀԿ նախկին նախագահությունների և Մինսկի խմբի համանախագահների կոչերի:

Անդրադառնալով Երևանյան գրասենյակի փակումից հետո ԵԱՀԿ հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի իրականացումը և դրա ուղղությամբ իտալական նախագահության աջակցությունը:

Լրահոս
Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Տաջիկստանի հետ առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը Մուորինյոյի կասկածները Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հայաստանում մարզային տրանսպորտի միասնական երթուղային ցանց կձևավորվի. ԱԺ- ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը Թուրքիայի ԱԳ նախարարը Թիլերսոնի հետ կքննարկի Սիրիայի հյուսիսում պաշտպանական ուժեր ստեղծելու հարցը Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը Ստանիսլավ Տարասովն առաջիկայում արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրում չի կանխատեսում Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է առանց Մխիթարյան «Առավոտ». Չնայած սիգի վաճառքի արգելքին, այն շարունակվում է ազատ վաճառվել «Իրատես». Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացել է Արփինե Հովհաննիսյանի ջանքերով «Ժամանակ». Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի հավանական թեկնածուներից է «Հրապարակ». Երեխաները չեն հաճախի երաժշտական դպրոցներ՝ վարձավճարի թանկացման պատճառով «Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը բռնել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին «Ժողովուրդ». Կճոյանն՝ իր պարգևատրման մասին. «Նման բաները ինձ չեն բացատրում» «Փաստ». Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը սուտ են «Հրապարակ». Նախագահը լրագրողների հետ հանդիպմանը անեկդոտ է պատմել «Առավոտ». Միքայել Մելքումյան. «Եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ». «Հայկական Ժամանակ». Ճըվճվ Արոյի աները թոռների դեպքից հետո առողջական լուրջ խնդիրներ ունի «Հրապարակ». Որոշ տաքսիստներ «մինիմալները» թանկացրել են 100-200 դրամով «168 ժամ» . Դենիս Դվորնիկովը 2018թ. ՀՀ-ի համար մի­այն դրական զարգացումներ է սպասում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Սաուդյան Արաբիայում 21-րդ դարում առաջին անգամ անցկացվել է ֆիլմերի հանրային ցուցադրություն Դիմանկար Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ոչնչացնել նրա կողմից ստեղծվող ռազմական ուժերը Գնաճից կարելի էր խուսափել 6 քայլ՝ ՀՀ-ում թերսնուցման խնդիրները լուծելու համար Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում հրետակոծել է քրդերի դիրքերը Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք նախանձելի երկիր. ՀՀ վարչապետն այցելել է ՊԵԿ Սիրիրայի իշխանություններն այլևս չեն կարողանում հանդուրժել թուրքական ԶՈւ ներկայությունն իրենց երկրում Արևմուտքն ընդդեմ Վիգեն Սարգսյանի. Վիրահատություն պահանջող զինվորի գործն իրականում Գլխավոր դատախազը ՀՀ Նախագահին ներկայացրել է հանցավորության հակազդման և օրինականության ապահովման առաջնահերթությունները Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարին Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել Հովհաննես Չեքիջյանի տանից հափշտակված հուշամեդալներն ու սրբապատկերը հայտնաբերվել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Հասարակությունը ի դեմս «Ելք»-ի կտեսնի քաղաքականապես կենսունակ ու արդի ուժ Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan