Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրին, որ ինքնաթիռները խիտ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել: «Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել լուսադեմին` ժամը 5:21-ին»,-տեղեկացրին օդանավակայանից:

Եղանակային վատ պայմանների եւ խիտ մառախուղի պատճառով Հայաստանից վերջին չվերթը 13:20-ին է իրականացվել դեպի Մոսկվա եւ Վորոնեժ ուղղություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում