AM | RU
USD
EUR
RUB

Արցախն 2017 թվականն ամփոփում է 15 տոկոս տնտեսական աճով. ֆինանսների նախարար

 
 

Արցախի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքը կազմելու է շուրջ 267 միլիարդ դրամ: Այս մասին հունվարի 12-ին կայաած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս:

«Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Մասնավորապես՝ 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես՝ 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության և շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը և ընդգծել նյութական արտադրության հիմնական ոլորտները. արդյունաբերություն՝ 84 միլիարդ ծավալի արտադրանք, որը պետք է ապահովի առնվազն 30% իրական աճ, շինարարության ոլորտում ծավալը կազմել է մոտ 53 միլիարդ դրամ՝ ապահովելով 16% աճ, գյուղատնտեսության ոլորտում 75 միլիարդ դրամ` ապահովելով 10% աճ:

Նախարարի խոսքով՝ տնտեսական աճին զուգահեռ՝ գնաճ գրեթե չի արձանագրվել: 2017 թվականի հունիսից սկսած, ըստ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության, եղել է գնանկում. տարին կամփոփվի կա՛մ աննշան գնաճով, կա՛մ կայուն գների մակարդակով:

Անցած տարի սեփական եկամուտների կատարողականը կազմել է 41.1 միլիարդ դրամ՝ ծրագրված 38.5 միլիարդ դրամի փոխարեն: Ըստ ֆինանսների նախարարի՝ ծրագիրը գերակատարվել է ավելի քան 6 տոկոսով, ինչը ևս աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի ցուցանիշ չի եղել: Պետական եկամուտների ընդհանուր ծավալն ապահովել են հարկային եկամուտները, և 2017-ին դրանք կազմել են 39 միլիարդ դրամ՝ ծրագրված 37.5 միլիարդ դրամի փոխարեն, որը գերակատարվել է 6.1%-ով:

Գերակատարման արդյունքում հավաքագրված գումարի, որը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, մոտ 50 տոկոսն ապահովվել է «Բեյզ Մեթլս» հանքագործական ընկերության կողմից տրված լրացուցիչ հարկերով, իսկ մնացած 1 միլիարդ 150 միլիոն դրամն ապահովվել է այլ հարկատուների կողմից: 2016թ.-ի համեմատ՝ 2017թ.-ին հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 22%-ով, և լրացուցիչ գումարը կազմում է 7 միլիարդ 400 միլիոն դրամ:

«Այդ գումարի գերակշիռ մասն ապահովել են առաջին յոթ խոշոր հարկատուները՝ 5 միլիարդ 400 միլիոն դրամի լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացած մոտ 2 միլիարդ դրամը ապահովել են փոքր և միջին ձեռնարկությունները: 2017 թ.-ի ծախսերի ցուցանիշը կազմել է 92 միլիարդ դրամ, որը ծրագրվածի մոտ 97 տոկոսն է կազմում. տնտեսվել է պետական բյուջեի 3 տոկոսը: Արդյունքում ամբողջութամբ ֆինանսավորել ենք պետբյուջեով նախատեսված բոլոր սոցիալական ու այլ ծրագրերը՝ տարին ամփոփելով առանց պարտավորությունների կուտակման»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը և ավելացրել, որ 2017 թվականի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դրամ՝ պլանավորված 5 միլիարդ 700 միլիոն դրամի փոխարեն:

 

Լրահոս
«168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից «Ժամանակ». Վարդան Օսկանյանի անունը ևս շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով «Հրապարակ». Էնրիկո Ապրիամովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակա՞ն «Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա «Փաստ». Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին «Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր Հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan