«Հայկական Ժամանակ». Ֆուտբոլի աշխարհի գավաթը փետրվարին կհասնի Երևան

«Հայկական Ժամանակ». Ֆուտբոլի աշխարհի գավաթը փետրվարին կհասնի Երևան

«Հայկական Ժամանակ»-ը գրել է. «Ֆուտբոլի աշխարհի գավաթը՝ աշխարհի տարբեր երկրներ շրջագայության շրջանակներում, կհասնի նաև Երևան: Ֆոտբոլասերները կարող են գավաթը Երևանում տեսնել 1 ամսից՝ փետրվարին, որից հետո գավաթը կշարունակի շրջագայությունն աշխարհով: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Աշխարհի գավաթը գլխավոր մրցանակն է, որը տրվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին: 1974 թվականից ի վեր, նույն անփոփոխ տեսքով է մնացել գավաթը: Այն պատրաստված է 6,175 կգ մաքուր ոսկուց: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի այս տարվա հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում