«Առավոտ». ՀՅԴ մտահոգված չէ «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելու տարբերակից

«Առավոտ». ՀՅԴ մտահոգված չէ «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելու տարբերակից

«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն անդրադառնալով հարցին՝ ՀՅԴ-ում խանդո՞վ կվերաբերվեն եթե «Ծառուկյան» դաշինքը ևս համալրի կոալիցիայի շարքերը նշել է. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ»։

Նա նաև նշել է, որ իբրև գործադիրի ներկայացուցիչ մեկ բան գիտի՝ ցանկացած այլ ուժի աջակցությունն իրենց առջև դրված այդ խնդիրների լուծմանն օգտակար է. «Բայց դա չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պետք է անպայման կոալիցիայի կազմում լինի»:

Նրա մեջ տարակուսանք առաջացրեց դիտարկումը, որ «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելու արդյունքում ՀՅԴ պորտֆելները կարող են պակասել։ «ՀՅԴ-ն երբևէ նման որևէ մտավախություններ ունեցե՞լ է»,- հարցին հարցով պատասխանել Արծվիկ Մինասյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում