Կալիֆորնիայում հորդառատ անձրևները 18 մարդու կյանք են խլել

Կալիֆորնիայում հորդառատ անձրևները 18 մարդու կյանք են խլել

Կալիֆորնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով մահացել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: 

Վերջին տվյալներով՝ նահանգի հինգ բնակիչներ շարունակում են անհետ կորած մնալ:

Կարլիֆորնիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները բնակելի շատ թաղամասեր լցրել են կեղտով, քարերով և կոտրված ծառերով:

Փրկարարները շարունակում են տուժածների և կորածների որոնողական աշխատանքները: Փրկարարաորոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 50 փրկարար, տասնյակ շներ: Տուժած շրջաններից բնակիչների տարհանումն իրականացվում է ուղղաթիռներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում