Վենեսուելայում բողոքի ցույցերի հետևանքով մահացել է չորս մարդ

Վենեսուելայում բողոքի ցույցերի հետևանքով մահացել է չորս մարդ

Վենեսուելայի Մերիդա նահանգում ուտելիքի պակասի հետևանքով տեղի ունեցող կողոպուտների և բողոքի ցույցերի արդյունքում մահացել է առնվազն չորս մարդ: Այս մասին հայտնել է նահանգապետ Ռամոն Գևարան:

«Հաստատվել են չորս անձի մահվան դեպքեր, ավելի քան 15-ը վիրավոր են, ձերբակալվել է 12 մարդ»,- հայտնել է Գևարան:

Նա տեղեկացրել է, որ Մերիդա նահանգում մարդիկ մտել են ֆերմաներ և կոտորել են 200 գլուխ անասուն՝ բացատրելով գործողությունները սովով: Բացի այդ, կողոպտվել են մթերքներով բեռնավորված 12 բեռնատարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում