ԱԺ աշխատակազմը խորհրդարանում լրագրողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ծրագրեր կիրականացնի

ԱԺ աշխատակազմը խորհրդարանում լրագրողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ծրագրեր կիրականացնի

Ազգային ժողովի աշխատակազմը 2018թ. խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար ավելի բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ ծրագրեր կիրականացնի: Խորհրդարանում ամանորյա ընդունելության ժամանակ այս մասին հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:

«Խոսքը և՛ տեխնիկական պայմանների, և՛ լրագրողների ներգրավվածության պայմանների, և՛ մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նախանշված մի շարք ծրագրերի մասին է, որոնց իրականացման արդյունքում դուք հնարավորություն կունենաք համագործակցել և ծանոթանալ Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից ժամանած ձեր գործընկերների հետ, հնարավորություն կունենաք ստանալ նոր գիտելիքներ դրսից հրավիրված մասնագետների հետ շփումների արդյունքում, իսկ որոշ դեպքերում` այլ երկրներ այցելելով»,-ընդգծեց Արա Սաղաթելյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ դեպքում խորհրդարանում լրագրողի աշխատանքի սահմանափակում չի լինելու` շեշտելով, որ լրագրողների աշխատանքի արդյունավետության ապահովման համար պատրաստվում են տեխնիկական ավելի լավ պայմաններ ստեղծել, ինչը որևէ կերպ չի ենթադրում լրագրողի աշխատանքի սահմանափակում: «Տեխնիկական պայմանների բարելավում ենք իրականացնելու, նոր միջավայր ենք ստեղծելու, կրթական ծրագրեր ենք իրականացնելու: Սա այն է, ինչ Ազգային ժողովի աշխատակազմը պլանավորում է իրականացնել խորհրդարանի նոր դերի և թափանցիկության համատեքստում»,- եզրափակեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում