Իզմիրում ռազմանավի հրդեհից 11 թուրք զինվոր է վիրավորվել

Իզմիրում ռազմանավի հրդեհից 11 թուրք զինվոր է վիրավորվել

Իզմիրի Ֆոչա գավառում ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 11 զինվոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հայտնի է, որ հրդեհի պատճառը էլեկտրականության կարճ միացումն է եղել:

Վիրավոր զինվորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 3-ը շարունակում են բուժում ստանալ ամբուլատոր պայմաններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում