Թուրքիայի զինուժը ռմբակոծել է Աֆրինում քրդերի դիրքերը

Թուրքիայի զինուժը ռմբակոծել է Աֆրինում քրդերի դիրքերը

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին քաղաքում հարձակվել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դիրքերի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քրդական ուժերի դիրքերը ռմբակոծվել են հրանոթից և այլ զենքերից:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ թուրքական բանակը պատրաստվում է Սիրիայում նոր գործողություններ սկսել քրդական ուժերի՝ PYD/YPG-ի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում