Ադրբեջանին զարմացրել է ԱՄՆ պետքարտուղարության կոշտ գնահատականը

Ադրբեջանին զարմացրել է ԱՄՆ պետքարտուղարության կոշտ գնահատականը

Աշնանն Ադրբեջանը թևակոխելու է նախագահական ընտրությունների շրջափուլ ու հիմնական հարցը նրանում է, թե ով է երկիրը ղեկավարելու առաջիկա յոթ տարին՝ Ալիևը, թե Ալիևան:

Իսկ մինչև այդ՝ Ալիև կրտսերը շարունակում է ժողովրդավար, կայուն, անվտանգ ու տնտեսապես հզոր Ադրբեջանի միֆերի պրոպագանդան: Բայց հակառակ դրանց՝ անգամ ադրբեջանցի փորձագետներն են կանխատեսում ոչ հուսադրող արդյունքներ: Մասնավորապես, բանկային սեկտորը լուրջ խնդիրների առաջ է:

Օրերս էլ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել իր քաղաքացիների համար զգուշացնելով՝ անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել մի շարք երկրներ, որոնք ահաբեկչության վտանգի առաջ են. այդ երկրների թվում էր նաև մեր հարևանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում