Հնդկաստանում 40 աշակերտով նավակ է շուռ եկել

Հնդկաստանում 40 աշակերտով նավակ է շուռ եկել

Հնդկաստանի արևմտյան ափերին նավակի շուռ գալու հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա: Այս մասին հայտնում է հնդկական ANI գործակալությունը:

Միջադեպի ժամանակ նավակում գտնվել են 40 աշակերտ, նրանցից 25-ին հաջողվել է փրկվել:

Դեպքի վայրում իրականացվում են փրկարարաորոնողական աշխատանքներ մյուս աշակերտներին ևս հայտնաբերելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում