Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում երկիշխանություն է

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում երկիշխանություն է

Հայաստանի շախմատի կանանց 73-րդ առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում ոչ մի պարտիա խաղաղ ելք չունեցավ: Հաղթանակներ տոնեցին Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Աննա Սարգսյանը:

Այս տուրից հետո 3-ական միավորով առաջատարներն են Աննա Սարգսյանը և Մարիա Կուրսովան: 2,5 միավոր ունի Լիլիթ Գալոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում