Վրաստանում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացու առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Վրաստանում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացու առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։

Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։

Հունվարի 13-ին հայտնի էր դարձել, որ Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և նրանից մեծ գումար հափշտակել: 31-ամյա Արթուր Սուքիասյանը Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:

Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ բութ առարկայով հարվածել են նրա գլխին , այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:

Սուքիասյանին տեղափոխել էին հիվանդանոց, հանցագործները դեռևս չեն ձերբակալվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում