Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել

Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել

Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել: Այս մասին նշեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հունվարի 14-ին երեկոյան ժամերին 1992 թվականին ծնված քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել` Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ի գիշերը` ժամը 00:45-ին: 1974 թվականին ծնված մի տղամարդ փորձել է Դավթաշենի կամրջից ցած նետվել, ինչը նույնպես կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Երկու դեպքով նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն»,- ասաց Ջանոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում