Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել

Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալվել է Աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող, ՌԴ քաղաքացի Դմիտրի Չուլկովը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն` Դմիտրի Չուլկովը հունվարի 5-ին մտել է Ադրբեջանի Գոյգոլի շրջանում տեղակայված զորամասերից մեկի արգելված տարածք և անտեսելով զինվորականների պահանջը սկսել է նկարահանել զորամասի տարածքը:

Դեպքի վայր են ժամանել ադրբեջանական ոստիկանության ներկայացուցիչները և ձերբակալել նրան:

Դատարանի վճռով Ռուսաստանի քաղաքացին դատապարտվել էր 10 օրվա ազատազրկման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում