Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ոչնչացնել նրա կողմից ստեղծվող ռազմական ուժերը

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ոչնչացնել նրա կողմից ստեղծվող ռազմական ուժերը

Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչական կառույցին չեզոքացնելուց հետո, սպասվում էր, որ հակամարտությունը թևակոխելու է որակապես նոր՝ քաղաքական փուլ: Սակայն, Միացյալ Նահանգները կարծես խառնում է խաղաքարտերը: Վաշինգտոնը հայտարարել է նոր նախաձեռնության մասին, ըստ որի ԱՄՆ-ը ցանկանում Է օգնել Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ ստեղծելով Սահմանային անվտանգության ուժեր: Դրանք տեղակայվելու են Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանների երկայնքով: Բնականաբար ամերիկյան կողմի այս գործողությունները առաջացրել են մի շարք խաղացողների անհանգստությունը: Արդեն արձագանքել են Ռուսաստանը, Սիրիան, Թուրքիան: Ինչ հնարավոր նպատակներ է հետապնդում Միացյալ Նահանգները, արդյոք օրակարգում Սիրիայի մասնատման հարցն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում