«Առավոտ». Միքայել Մելքումյան. «Եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ».

«Առավոտ». Միքայել Մելքումյան. «Եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ».

«Ծառուկյան» դաշինքը փետրվարի 19-ին «Ելք» դաշինքի նախաձեռնած՝ գնաճի դեմ երթին մասնակցելու հարց չի քննարկել: «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Բայց մենք հարգում ենք «Ելք»-ի դիրքորոշումը, եթե իրենք գտնում են, որ դա է ճիշտ: Լուծումներ չեն կարող չլինել: Բայց եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ: Բայց հաստատ գիտեմ, որ նման բան չի լինի»,- նշել է Միքայել Մելքումյանը:

Նա կարծում է, որ այս պահին երթերով չէ, որ պետք է լուծումներ գտնել, դրանք այլ տեղում են. «Ուրախ կլինեի, եթե երթ անեինք ու հարցը լուծվեր»: Միքայել Մելքումյանը նաև նշել է, որ ապրիլին ընդառաջ, երբ Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման ռեժիմին, «Ծառուկյան» դաշինքում դեռ չեն քննարկել, թե ովքեր են լինելու նախագահի և վարչապետի իրենց թեկնածուները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում