«Հրապարակ». Նախագահը լրագրողների հետ հանդիպմանը անեկդոտ է պատմել

«Հրապարակ». Նախագահը լրագրողների հետ հանդիպմանը անեկդոտ է պատմել

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ամանորին Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ «խաշի ֆորմատով» հանդիպման ժամանակ բավականաչափ «սյուր» մտքեր է հնչեցրել։ «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «տողատակում» ցանկանալով իմանալ` Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու է, թե ոչ, «կենացի» ժամանակ «սղղացրել» է. «Պարոն Սարգսյան, ես չգիտեմ՝ այս ֆորմատով սա մեր վերջին հանդիպո՞ւմն է, թե՞…»։ Սերժ Սարգսյանը չի արձագանքել:

Իսկ մեծագույն «բոցը» եղել է Սերժ Սարգսյան-Մերուժան Տեր-Գուլանյան «դիսկուրսի» ժամանակ. Տեր-Գուլանյանը` բաժակը ձեռքին, կանգնել ու ինքնամոռաց ասել է․ «Փարո՜ն նախագահ, խնդրո՜ւմ եմ` մի լքեք մեզ»: Իրեն հատուկ սառնասրտությամբ Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Մերուժ, ես չգիտեմ` դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ, բայց մի անեկդոտ պատմեմ. Ֆիդել Կաստրոն մահամերձ պառկած է լինում, բժիշկը մտնում է մոտը, թե` պարոն նախագահ, ժողովուրդը եկել է` Ձեզ հրաժեշտ տա։ Ֆիդելը զարմացած հարցնում է` ընչի ժողովուրդն ո՞ւր է գնում, որ եկել է հրաժեշտ տա»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում