«Ժողովուրդ». Կճոյանն՝ իր պարգևատրման մասին. «Նման բաները ինձ չեն բացատրում»

«Ժողովուրդ». Կճոյանն՝ իր պարգևատրման մասին. «Նման բաները ինձ չեն բացատրում»

Տարեվերջին Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվածների ցանկում էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե հատկապես ո՞ր ծառայության դիմաց է նա ստացել մեդալը, Կճոյանը պատասխանել է. «Նման բաները ինձ չեն բացատրում: Նման բաները որոշում են, հո չեն բացատրելու»:

Վերջին տարիներին Հայաստանում կարծես մոդա լինի, Սուրբ Ծննդյան օրը` ջրօրհնեքի արարողության ժամանակ, խաչքավոր են դառնում պաշտոնյաները: Թերթի հարցին, թե ինչպե՞ս է եկեղեցին խաչը վստահում պաշտոնյաներին, որոնք հաճախ են ստում և խախտում աստվածաշնչյան պատվիրանները, պատասխանել է. «Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալներ անելը, թերացումներ ունենալը, բայց ձգտում չցուցաբերելը դա արդեն խոսում է, որ մարդն ընկած է, չի ուզում վեր կենա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում