«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը բռնել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը բռնել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է առաջիկա չորս տարիներին վաճառքի հանել թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի պահուստները՝ բյուջեի համար ապահովելով 1,5 միլիարդ դրամ եկամուտ»:

ՀՀ ֆինանսների նախարարության հիմնավորմամբ` տարիների ընթացքում այդ արժեքները կորցնում են իրենց արդիականությունը, ապրանքային տեսքը և արժեքը:

Թերթը տեղեկացել է նաև, որ պահուստների վաճառքը կմեկնարկի այս տարվա առաջին եռամսյակում:

«Փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը բռնել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին. նա էլ «լուրջ հիմնավորումներ բերելով»` վաճառեց պետական պահուստային ոսկին, այն էլ աննկարագրելի էժան գնով: Կարճ ժամանակ անց միջազգային շուկայում էապես բարձրացավ ոսկու գինը, և Հայաստանը տուժեց կրկնակի»,- մեկնաբանել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում