«Ժամանակ». Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի հավանական թեկնածուներից է

«Ժամանակ». Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի հավանական թեկնածուներից է

ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ նախագահի հավանական թեկնածուների այն անունները, որոնք այս պահին գտնվում են շրջանառության մեջ՝ իրական չեն, իսկ այն մարդը, ով իսկապես կարող է Սերժ Սարգսյանի և ՀՀ վերնախավի կողմից առաջադրվել նախագահի թեկնածու՝ անակնկալ է լինելու հանրության համար։

Ըստ «Ժամանակ»-ի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։

Սարգսյանը բավարարում է նախագահին ներկայացվող պահանջները, քանի որ չորս տարուց ավելի է՝ 2013թ-ից Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում