AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայի ԱԳ նախարարը Թիլերսոնի հետ կքննարկի Սիրիայի հյուսիսում պաշտպանական ուժեր ստեղծելու հարցը

 
 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հունվարի 16-ին քննարկելու է Սիրիայում քրդական ուժերի հետ պաշտպանական զորք ստեղծելու՝ ԱՄՆ իշխանությունների մտադրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Վանկուվերում հայտարարել է Չավուշօղլուն:

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հայտնի, թե ինչ դիրքորոշում ունի՝ նախընտրում է դաշնակիցների՞ն, թե՞ ահաբեկչական կազմակերպությունը: Եթե ԱՄՆ դիրքորոշումը կանգ է առնում ահաբեկչական խմբավորման վրա, ապա ըստ դրա մեր դիրքորոշումն էլ այլ կլինի: Ով ուզում է լինի ահաբեկչական խմբավորումների թիկունքում՝ ԱՄՆ-ն կամ մեկ այլ երկիր, մենք մեր քայլերը ձեռնարկելու ենք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հավելել է, որ իրենք չեն կարող վստահել Թուրքիայի թշնամի համարվող ահաբեկչական խմբավորման հետ համագործակցող և աջակցող երկրներին:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, թե ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով:

Այս որոշումը խիստ բացասաբար է ընդունվել պաշտոնական Անկարայի կողմից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը և այլ պաշտոնատար անձինք:

«Սիրիական դեմոկրատական ուժերն» ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով:

 

Լրահոս
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը «Ժողովուրդ». Հրաժարականը՝ այսօր «Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի «168 Ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին «Հրապարակ». Անընդունելի է փոխել ԸO և 1 ամիս հետո գնալ ընտրությունների. Վենետիկի կարծիքը «Հրապարակ». Հանրապետականը 2 թևի է բաժանվել ընտրություններին ընդառաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 16 Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց Ռուսական շուկայում հայկական ապրանքներն առանձնանում են իրենց որակով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan