Հայաստանում մարզային տրանսպորտի միասնական երթուղային ցանց կձևավորվի. ԱԺ- ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Հայաստանում մարզային տրանսպորտի միասնական երթուղային ցանց կձևավորվի. ԱԺ- ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզերում տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին օրենքի նախագիծը: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 27 պատգամավոր:

Գործող օրենքով միջմարզային ավտոբուսային փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ մարզային երթուղային ցանցը՝ համապատասխան տարածքային կառավարման մարմինը: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար ներկայացված նախագծով առաջարկվում է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը:

Ձևավորվելիք միասնական երթուղային ցանցի կանոնակարգումը կիրականացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ համագործակցելով համապատասխան տարածքային կառավարման մարմինների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում